Մատչելիության հղումներ

Մերկելն ու Էրդողանը խոսել են Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության բանաձևի մասին


Անգելա Մերկելը և Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վարշավա, 9-ը հուլիսի, 2016թ․
Անգելա Մերկելը և Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վարշավա, 9-ը հուլիսի, 2016թ․

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այսօր կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը հաղթահարելու ուղիները:

Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին ասել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին Բունդեսթագի բանաձևի կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը, ըստ նույն աղբյուրի, վստահեցրել է, թե կանի առավելագույնը՝ ապահովելու, որպեսզի այդ իրադարձությունը չվնասի գերմանա - թուրքական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG