Մատչելիության հղումներ

Ութ ամսվա ընդմիջումից հետո ռուսական առաջին չարթերային չվերթը վայրէջք կատարեց Անթալիայում


Անթալիայի լողափերից մեկը, արխիվ

Անթալիայի լողափերից մեկը, արխիվ

Ռուսաստանից Թուրքիա` վերջին ութ ամիսների ընթացքում իրականացված առաջին չարթերային չվերթը այսօր վայրէջք է կատարել թուրքական Անթալիա հանգստավայրի օդանավակայանում:

Մոսկվայից Անթալիա ուղևորվող «Ռոսիա» ավիաընկերության օդանավը 189 ուղևոր է տեղափոխել:

Չարթերայի ուղևորափոխադրումները Ռուսաստանի և Թուրքիայի միջև դադարեցվել էին անցած տարվա նոյեմբերին` թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Սու-24 օդանավի կործանումից հետո:

Դրանց վերականգնումը հնարավոր դարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ հայտնի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկելուց հետո:

XS
SM
MD
LG