Մատչելիության հղումներ

logo-print

Պետդեպարտամենտը վերսկսում է Հիլարի Քլինթոնի նկատմամբ քննությունը


Հիլարի Քլինթոն, հունիս, 2016թ․

Հիլարի Քլինթոն, հունիս, 2016թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը շարունակելու է երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ հետաքննությունը. նրան մեղադրում են ծառայողական գաղտնի տեղեկատվությունը անձնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու մեջ:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին հայտարարել է․ - «Մենք սկսելու են հետաքննությունը հնարավորինս շուտ, միևնույն ժամանակ՝ արհեստական ժամկետներ չենք սահմանի գործընթացի ավարտի համար»:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը դադարեցրել էր Քլինթոնի դեմ հետաքննությունն անմիջապես այն բանից հետո, երբ գործը փոխանցվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի վերահսկողության տակ: Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը որոշել է նախկին պետքարտուղարի դեմ մեղադրանք չառաջադրել 2009-2013 թվականներին անձնական էլեկտրոնային հասցեն գործնական նպատակներով օգտագործելու, չպաշտպանված սերվերի միջոցով գործնական նամակագրություն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG