Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմադիրները հայտարարում են ակտիվիստի անհետացման մասին


Խագանի Նասիրով, արխիվ
Խագանի Նասիրով, արխիվ

«Երկու շաբաթ է, ինչ ակտիվիստ Խագանի Նասիրովի ճակատագրի մասին տեղեկություններ չկան», - հաղորդում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը:

Ընդդիմադիրները ենթադրում են, որ Նասիրովը ձերբակալվել է սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատող կոլաժի հրապարակումից հետո:

Ընդդիմադիր ակտիվիստի անհետացման մասին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են հունիսի 23-ին: Ըստ հրապարակումների՝ հունիսի 29-ին ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ «Սուսմա» («Մի լռիր»), հայտնվել է Նասիրովի լուսանկարը՝ զուգարան մաքրելիս: «Ժողովրդական ճակատ»-ի ներկայացուցիչները նշում են, որ դատելով այդ լուսանկարից՝ Խագանին, հնարավոր է, մեկուսարանում է պահվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG