Մատչելիության հղումներ

Ափաթուրայ․ ԼՂ հարցում ստատուս քվոն պետք է փոխվի՝ բանակցությունների միջոցով


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

«Անշուշտ, մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք երկուսն էլ ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են, մենք մտահոգված ենք այս խնդրով, և դա առավել ակնհայտ էր ապրիլյան քառօրյա բախումների ժամանակ, որոնք իրենց բնույթով տարբերվում էին մինչ այդ արձանագրվող՝ փոքր մասշտաբի միջադեպերից», - այսօր Վարշավայում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Բարեբախտաբար, երկու երկրներն էլ զերծ մնացին, իմ կարծիքով, շատ վտանգավոր այդ իրավիճակից», - ասաց Ափաթուրայը՝ շարունակելով․ - «Նախագահները հանդիպեցին, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ակտիվ ջանքեր գործադրեցին, և այժմ, կարծում եմ, իրավիճակը մի փոքր ավելի լավ է, սակայն կարող է կրկին սրվել, և շատ կարևոր է, որ կարգավորման համար ավելի մեծ ջանքեր գործադրվեն»:

«Հիմա շատ գաղափարներ կան բանակցային սեղանին, Ադրբեջանի արտգործնախարարն էր վերջերս ՆԱՏՕ-ում՝ հայաստանցի գործընկերոջ այցից հետո, երկուսն էլ հստակ ներկայացրին իրենց մոտեցումները; Մենք իսկապես հավատում ենք, որ ստատուս քվոն չի կարող այսպես երկար շարունակվել, այն պետք է փոխվի, և դա պետք է արվի բանակցությունների միջոցով», - նշեց Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան:

XS
SM
MD
LG