Մատչելիության հղումներ

Օբամա․ ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովը կարող է դառնալ ամենակարևորը «սառը պատերազմի» ավարտից հետո


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վարշավա, 8-ը հուլիսի, 2016թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Վարշավա, 8-ը հուլիսի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով ժամանել է Վարշավա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, չի բացառել, որ Հյուսիսատլանյան դաշինքի այս համաժողովը կդառնա ամենակարևորը «սառը պատերազմի» ավարտից հետո ընկած ժամանակահատվածում:

The Financial Times-ի հետ զրույցում Օբաման ընդգծել է, որ գագաթնաժողովին անհրաժեշտ է հաստատել ՆԱՏՕ-ի՝ իր յուրաքանչյուր գործընկերոջը պաշտպանելու վճռականությունը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին, քանի դեռ Մոսկվան չի կատարել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG