Մատչելիության հղումներ

Կրեմլում հույս ունեն, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում «առողջ բանականությունը կհաղթի»


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանում ուշադիր հետևում են ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին և հույս ունեն, որ առողջ բանականությունը կհաղթի: Այդ մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իհարկե, մենք փորձում ենք նաև ռացիոնալ հատիկներ փնտրել, որոնք պարզորեն երևում են, օրինակ, պարոն Ստոլտենբերգի հայտարարությունում՝ շփումները պահպանելու անհրաժեշտության, Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիքի բացակայության և այլնի մասին: Հույս ունենք, որ առողջ բանականությունն այնուամենայնիվ կհաղթանակի», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG