Մատչելիության հղումներ

Դալասում բողոքի ցույցի ժամանակ հինգ ոստիկան է սպանվել


ԱՄՆ - Բողոքի ցույցը Դալասում, 7-ը հուլիսի, 2016թ․

ԱՄՆ - Բողոքի ցույցը Դալասում, 7-ը հուլիսի, 2016թ․

ԱՄՆ Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում հինգ ոստիկան սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել հինգշաբթի երեկոյան բողոքի ցույցի ժամանակ դիպուկահար կրակոցներից:

Դալասի ոստիկանության փոխանցմամբ՝ կրակել են առնվազն երկու դարանակալ դիպուկահարներ: Ըստ ոստիկանության հայտարարության՝ կասկածյալներից մեկը ձերբակալված է, ևս մի «հետարքրություն ներկայացնող անձ» հանձնվել է իրավապահներին:

Ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում վերջերս ոստիկանների կողմից երկու սևամորթների սպանության կապակցությամբ: Նույն օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Միացյալ Նահանգների այլ քաղաքներում ևս:

Սևամորթ Էլթոն Սթերլինգը ոստիկանների կողմից սպանվել է հուլիսի 5-ին Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում, Ֆիլանդո Քասթայլը՝ Մինեսոթայի Սեյնթ Փոլ քաղաքի մերձակայքում:

XS
SM
MD
LG