Մատչելիության հղումներ

Եկող շաբաթ Հայաստանում առաջին համերգով հանդես կգա «Զուլալ» տրիոն


Լուսանկարը՝ «Զուլալ»-ի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ «Զուլալ»-ի ֆեյսբուքյան էջից

Հաջորդ շաբաթ Հայաստանում է լինելու ամերիկահայ «Զուլալ» համույթը: Հուլիսի 17-ին Երևանի Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը կլինի «Զուլալ» ակապելա տրիոյի առաջին համերգը Հայաստանում:

Հնչելու է հայկական ֆոլք երաժշտություն՝ նոր և ինքնատիպ մատուցմամբ:

Երեք երգչուհիներից կազմված խումբը՝ Թենի Ապելյանը, Երազ Մարկարյանը և Անաիս Թեքերյանը, միասին սկսել են երգել 2002 թվականից՝ ակապելայով, այսինքն՝ առանց երաժշտության, միայն վոկալով կատարելով հայկական ժողովրդական երգեր:

Այս տարի խումբը նոր հաջողությունների է հասել, թողարկվել է երրորդ ձայնասկավառակը: «Յոթ աղբյուր» կոչված ալբոմում հայկական ժողովրդական 15 երաժշտական համարներ են՝ նոր մեկնաբանությամբ և կատարմամբ:

«Զուլալ» տրիոն ելույթներ է ունեցել ամերիկյան հեղինակավոր շատ համերգասրահներում, մշակութային և հայկական հաստատություններում, մասնավորապես՝ «Գեթի» թանգարանի սրահում, «Քարնեգի Հոլ»-ում, Քենեդի կենտրոնի «Միլենիում» բեմում, Բերկլիի երաժշտական կենտրոնում, Նյու Յորքի «Սիմֆոնի Սփեյս»-ում, ինչպես նաև համերգներ Միացյալ Նահանգներից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG