Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Շփման գծի արևելյան ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցվել


ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ
ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Հուլիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է, ասված է հաղորդագրությունում:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Այսօր ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, «ապատեղեկատվություն» է որակել դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին հաղորդումը՝ պնդելով, թե դրանով «հայկական ղեկավարությունը ջանում է հերթական անգամ սրել իրադրությունը ռազմաճակատում, որպեսզի շեղի իր երկրի հասարակայնության ուշադրությունը Հայաստանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG