Մատչելիության հղումներ

logo-print

Եվրո-2016-ի եզրափակիչը՝ Պորտուգալիա - Ֆրանսիա


Ֆրանսիացի Անտուան Գրիզմանը երկրորդ գնդակն է ուղարկում Գերմանիայի հավաքականի դարպասը, Մարսել, 7-ը հուլիսի, 2016թ.

Ֆրանսիացի Անտուան Գրիզմանը երկրորդ գնդակն է ուղարկում Գերմանիայի հավաքականի դարպասը, Մարսել, 7-ը հուլիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Դա պարզ դարձավ հինգշաբթի ուշ երեկոյան Մարսելում կայացած երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո, որում տանտերերը 2:0 հաշվով առավելության հասան աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի նկատմամբ։ Երկու գոլերն էլ խփեց Անտուան Գրիզմանը՝ առաջին խաղակեսին ավելացված րոպեներին՝ 11-մետրանոց տուգանային հարվածով, և 72-րդ րոպեին։

Նախօրեին Լիոնում կայացած առաջին կիսաեզրափակիչում, հիշեցնենք, Պորտուգալիայի հավաքականը նույն հաշվով հաղթեց Ուելսի թիմին։

Եվրո-2016-ի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG