Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Փախստականների խնդիրները տարածաշրջանում հետևանք են Ադրբեջանի քաղաքականության


Լեռնային Ղարաբաղ - Հակամարտության գոտուց հայ փախստականները տեղափոխվում են Հայաստան, 1989թ․
Լեռնային Ղարաբաղ - Հակամարտության գոտուց հայ փախստականները տեղափոխվում են Հայաստան, 1989թ․

Փախստականների խնդիրներն այս տարածաշրջանում առաջացել են Ադրբեջանի ցեղասպան և հայատյաց քաղաքականության հետևանքով: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի դեպքերը գնահատելով որպես հանցանք ողջ մարդկության նկատմամբ՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ նույնիսկ տասնամյակներ անց Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել: «Թալիշի խաղաղ բնակիչների սպանդը կրում էր Սումգայիթի և Բաքվի հայերի կոտորածների ձեռագիրը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Շարմազանովը:

Հյուրերն ներկայացրել են այցի նպատակները: Կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանն անդրադարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 660 հազար հայ փախստականների խնդիրներին՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային տարբեր հարթակներում հայ փախստականների խնդիրների բարձրաձայնումը, բարձրացրել է ներքին տեղահանվածների վերադարձի խնդիրը:

Շարմազանովն Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամների հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG