Մատչելիության հղումներ

Վաղը կսկսվի Մարտունի - Վարդենիս - ԼՂ սահման մայրուղու անբարեկարգ հատվածի հիմնանորոգումը


Երևան - Սևան ավտոմայրուղին, արխիվ
Երևան - Սևան ավտոմայրուղին, արխիվ

Մարտունի - Վարդենիս - Լեռնային Ղարաբաղի սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կիլոմետրեր հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որոնցով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի
դժվարություններ: Այդ մասին հայտնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով վարորդների ներողամտությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Երևան - Սևան - Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կիլոմետրեր հատվածում՝ Երևան-Սևան ուղղությամբ, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, այսօրվանից երթևեկությունը ժամանակավորապես՝ մոտ 40 օրով կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG