Մատչելիության հղումներ

Մոսկվայի պնդմամբ՝ Ստամբուլի ահաբեկչությունը «հնարավոր էր կանխել»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվայի պնդմամբ՝ Ստամբուլի աղետալի ահաբեկչությունը հնարավոր կլիներ կանխել, եթե թուրքական և եվրոպական անվտանգության գործակալությունները ականջալուր լինեին իր զգուշացումներին: Ինչպես հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ռուսական կողմը տեղեկացրել էր, որ ահաբեկչության հետ կապ ունեցող կասկածելի անձինք ապաստաններ են ունեցել Թուրքիայում և Եվրոպայում:

Հիշեցնենք՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչությունը, որի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 45, վիրավորվել՝ հարյուրավոր մարդիկ, ըստ Թուրքիայի իրավապահների, իրականացրել են ԱՊՀ երկրների երեք քաղաքացիներ: Ոստիկանությունը գործով երեք տասնյակ մարդու է ձերբակալել, որոնց շուրջ կեսը օտարերկրյա քաղաքացիներ են, ենթադրաբար՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չեչեն-դաղստանյան թևի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG