Մատչելիության հղումներ

Մխիթարյանն արդեն «Մանչեսթր Յունայթեդ»-ում է


Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում «Բորուսիա»-ի կազմում, արխիվ

Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում «Բորուսիա»-ի կազմում, արխիվ

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատեց դորթմունդյան «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրելով ֆուտբոլիստի լուսանկարը։ «Մենք հաստատում ենք` Մխիթարյանը կարմիր է», - հայտարարում է անգլիական ակումբը։

«Երազանքներն իրականանում են։ Ես հպարտ եմ, որ միացել եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ին` ակումբ, որի հզոր պատմությամբ և զարմանալի երկրպագուներով ես միշտ հիացել եմ։ Անհամբերությամբ եմ սպասում նոր մարզչի և թիմի նոր ընկերներիս հետ աշխատելուն», - ֆեյսբուքյան իր էջում գրեց Հայաստանի ֆուտբոլի հավաքանի ավագ, արդեն «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան։

«Մանչեսթր Յունայթեդ»-ը հայաստանցի 27-ամյա ֆուտբոլիստին «Բորուսիա»-ից տեղափոխելու համար, France-Presse-ի տվյալներով, 46 միլիոն 800 հազար դոլար է վճարել։ Միջազգային գործակալությունների տվյալներով՝ Մխիթարյանն այդ գործարքից աննախադեպ բոնուս կստանա՝ 8 միլիոն եվրո, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12.5 միլիոն եվրո:

Այսպիսով, 27-ամյա Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածաշրջանը ներկայացնող ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախկինում այդ տիտղոսը կրում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով 2006 թվականին իտալական «Միլան»-ից անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 միլիոն եվրոյի դիմաց:

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG