Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանն ընդունել է առաքելությունն ավարտող՝ Հունաստանի դեսպանին


ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիս և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Երևան, 6-ը հուլիսի, 2016 թ․

ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիս և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, Երևան, 6-ը հուլիսի, 2016 թ․

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպումը կայացել է դեսպան Իոաննիս Տայիսի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ-ի հաղորդմամբ, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձևավորված համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել դեսպանին՝ համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Դեսպան Տայիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ «կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG