Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում


ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ Էնթոնի Սեբոն հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում, 6-ը հուլիսի, 2016 թ․
ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ Էնթոնի Սեբոն հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում, 6-ը հուլիսի, 2016 թ․

Այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին: Հանդիպումը կայացել է վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

ՊՆ-ի հաղորդմամբ, կայացած հանդիպումների ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը «շնորհակալություն են հայտնել ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին՝ առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG