Մատչելիության հղումներ

Բեգլարյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հետաքրքրվել է Լարսում կատարվող աշխատանքներով 


Գագիկ Բեգլարյան, արխիվ

Գագիկ Բեգլարյան, արխիվ

Հուլիսի 5-ին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետի առաջին տեղակալ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին և ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Սետուրիձեն:

«Նախարարն առաջնահերթ հետաքրքրվեց Լարսում իրականացվող աշխատանքներով: Վրացական կողմը տեղեկացրեց, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում և արվում է ամեն ինչ՝ ճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար օր առաջ բացելու ուղղությամբ (մոտ 4-5 օրվա ընթացքում):

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև հարցեր` կապված Վրաստանի տարանցիկ միջանցքի օգտագործման հետ, որն անհրաժեշտ է հայաստանյան բեռնափոխադրումների համար»,- մասնավորապես, նշված է ՏԿ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG