Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան «երկաթե բռունցքով կհարվածի» երիտասարդներին մոլորեցողներին


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդ, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդ, արխիվ

Սաուդյան Արաբիայում երեք պայթյուններից հետո թագավոր Սալմանը հայտարարել է, որ պատասխան հարված են հասցնելու իր երկրի երիտասարդներին մոլորեցնողներին։

Երեք պայթյուններն էլ մահապարտ ահաբեկիչներն են իրականացրել, դրանցից մեկը տեղի է ունեցել Մեդինա քաղաքի մզկիթում։

«Թագավորությունը պատրաստ է երկաթե բռունցքով հարվածել բոլոր նրանց, ովքեր ազդում են մեր երկրի երիտասարդների մտքի և գաղափարների վրա», - հայտարարել է Սալմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG