Մատչելիության հղումներ

Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել


Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել։

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ առաջիկայում Ուկրաինա կատարելիք այցից։ Լավրովը Քերրի ուշադրությունը «հրավիրել է Կիևի մտադրությունների մասին ստացվող տեղեկատվության վրա, որոնք կարող են Դոնբասում լիամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում հրահրել, և կոչ է արել Վաշինգտոնին ջանքեր գործադրել՝ նման զարգացումը կանխելու համար», ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG