Մատչելիության հղումներ

Աբխազիայում ցուցարարները հարձակվել են ՆԳՆ շենքի վրա, ՆԳ նախարարը պաշտոնանկ է արվել


Բողոքի ցույցը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում, 5-ը հուլիսի, 2016թ․
Բողոքի ցույցը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում, 5-ը հուլիսի, 2016թ․

Աբխազիայում բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարության շենքի վրա։

Ներքին գործերի նախարարի հրաժարականը պահանջող հազարից ավելի ցուցարարները կոտրել են շենքի ճաղերը և բախվել ոստիկանների հետ։

Դրանից հետո նախագահ Ռաուլ Խաջիմբան ներքին գործերի նախարարին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ցուցարարները պնդում էին, որ ներքին գործերի նախարարը հանցավորության դեմ արդյունավետ չի պայքարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG