Մատչելիության հղումներ

«Հիլարի Քլինթոնի դեմ քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան»


Հիլարի Քլինթոն, արխիվ

Հիլարի Քլինթոն, արխիվ

ԱՄՆ-ի Հետաքննության դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին այսօր հայտարարել է, որ բյուրոն ծառայողական նամակագրության արտահոսքի համար Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չի գտել։

«Մենք հայտնում ենք մեր կարծիքը արդարադատության նախարարությանը, որ որևէ մեղադրանքչի կարող առաջադրվել», - հայտարարել է Կոմին։

2009-ից մինչև 2013 թվականը զբաղեցնելով ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը՝ Հիլարը Քլինթոնը ծառայողական և անձնական նամակագրություն է իրականացրել սեփական էլեկտրոնային փոստից, ինչն էլ հանգեցրել է իր նամակների մեծ մասի արտահոսքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG