Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Ահաբեկչությանը մասնակցել են մեր հարևանները՝ Հյուսիսային Կովկասից»


Թուրքիա - Քննչական գործողություններ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ պայթյուններից հետո, 28-ը հունիսի, 2016թ․

Թուրքիա - Քննչական գործողություններ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ պայթյուններից հետո, 28-ը հունիսի, 2016թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է նախկին խորհրդային երկրների քաղաքացիների մասնակցությունը Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Ցավոք, ահաբեկչությանը մասնակից են մեր հարևանները՝ Հյուսիսային Կովկասից», - ասել է Էրդողանը:

Ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ «Ուրազ-բայրամ» տոնի կապակցությամբ աղոթքից հետո, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործով ձերբակալվել է 30 մարդ: Նրա խոսքով՝ կասկածյալները ռուսաստանյան Դաղստանի հանրապետությունից են, Ղրղըզստանից և Տաջիկստանից:

Էրդողանը նաև հաստատել է, որ պայթյունները կազմակերպվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

Հունիսի 28-ին Թուրքիայի ամենամեծ օդանավակայանում երեք ինքնասպան ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 45 մարդ է մահացել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

XS
SM
MD
LG