Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Փոփոխված Սահմանադրությունը մեզ դարձնում է ավելի ազատ և ուժեղ


Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ, հունիս, 2016թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ, հունիս, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձով է հանդես եկել Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Այս տոնը կարևոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Մենք միասին քայլ առ քայլ գնում ենք Սահմանադրության մեջ ամրագրված նպատակները կյանքի կոչելու ճանապարհով», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը հրապարակել է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Սահմանադրական վերջին բարեփոխումները մեկ անգամ ևս հաստատեցին մեր ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կայացումը և ընդգծեցին դրա վերընթաց ու հետևողական զարգացման միտումները: Սահմանադրության փոփոխված տարբերակը մեզ որպես հասարակություն դարձնում է ավելի ազատ և ավելի ուժեղ: Միաժամանակ այս նոր իրողությունը բոլորիցս պահանջում է պատասխանատու վերաբերմունք երկրում ընթացող սոցիալական, իրավական և քաղաքական գործընթացների նկատմամբ», - նշում է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով, «որ ապրենք և աշխատենք մեր Հիմնական օրենքի տառին և ոգուն համապատասխան»:

Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG