Մատչելիության հղումներ

Brexit-ը «չի սպառնում ԵՄ ընդլայնմանը»


Բալկանյան գագաթնաժողովի մասնակիցները, Փարիզ, 4-ը հուլիսի, 2016թ․

Բալկանյան գագաթնաժողովի մասնակիցները, Փարիզ, 4-ը հուլիսի, 2016թ․

Եվրամիության առաջնորդները վերահաստատում են, որ Brexit-ը չի սպառնում կառույցի ընդլայնմանը:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են, որ Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշման պատճառով չեն տուժի մասնավորապես բալկանյան երկրները:

Երեկ Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը Փարիզում Բալկանյան գագաթնաժողովի ընթացքում հանդիպում են ունեցել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Սլովենիայի առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվել է Եվրամիության՝ առանց Մեծ Բրիտանիայի, հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG