Մատչելիության հղումներ

Նախատեսվում է Նազարբաևի պաշտոնական այցը Հայաստան


Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսսովին, ով Երևան է ժամանել` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհավորել է Ղազախստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ։

Իդրիսսովը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով: Ղազախստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների ընտրություններին իր երկրի թեկնածությունը սատարելու համար։

Զրուցակիցները քննարկել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։

Նալբանդյանը և Իդրիսսովն անդրադարձել են ընթացիկ տարի նախատեսված հայ-ղազախական միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին:

Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանմանն ուղղված հարցեր։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղրղըզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են, մասնավորապես, սեպտեմբերին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG