Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Բորդյուժային և ՀԱՊԿ ԱԳ նախարարներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել՝ մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակում անցկացվող արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Հայաստանի նախագահը կարևորել է նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը: Նշելով, որ մինչև այս, Երևանում կայացել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025 թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:

Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակում քննարկվելիք հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG