Մատչելիության հղումներ

Brexit-ի գլխավոր աջակիցներից մեկը հրաժարական ներկայացրեց


Նայջըլ Ֆարաժը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցով հանրաքվեում քվեարկելուց հետո, Բիգին Հիլ, 23-ը հունիսի, 2016թ․
Նայջըլ Ֆարաժը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցով հանրաքվեում քվեարկելուց հետո, Բիգին Հիլ, 23-ը հունիսի, 2016թ․

«Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության»՝ UKIP-ի ղեկավար Նայջըլ Ֆարաժն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Կարիերային քաղաքական գործիչ դառնալու նպատակ ես երբեք էլ չեմ ունեցել: Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու փաստն ինքին նշանակում է, որ ես հասել եմ իմ առջև դրված քաղաքական նպատակներին», - հայտարարել է բրիտանացի գործիչը:

Ֆարաժի ղեկավարած կուսակցությունը գոյության ողջ ընթացքում հայտարարել է, որ իր թիվ մեկ նպատակը Միացյալ Թագավորության` ԵՄ-ից դուրս գալն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG