Մատչելիության հղումներ

Զինծառայող է մահացել, քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է երեկ ժամը 10:30-ի սահմաններում՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG