Մատչելիության հղումներ

Գտնվել են վթարված Իլ-76-ի անձնակազմի բոլոր 10 անդամների մարմինները


ՌԴ Իրկուտսկի տարածաշրջանում վթարված Իլ-76 ինքնաթիռի բեկորները, 3-ը հուլիսի, 2016 թ․

ՌԴ Իրկուտսկի տարածաշրջանում վթարված Իլ-76 ինքնաթիռի բեկորները, 3-ը հուլիսի, 2016 թ․

Ռուս փրկարարները գտել են վթարված Իլ-76 ինքնաթիռի անձնակազմի բոլոր 10 անդամների մարմինները: Ինքնաթիռը մասնակցում էր Ռուսաստանի Իրկուտսկի տարածաշրջանում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին:

Ինքնաթիռի անձնակազմի և ցամաքային ծառայությունների միջև ռադիոկապը խզվել էր դեռ հուլիսի 1-ին: Ավելի ուշ վթարված օդանավի բեկորները գտնվել են Ռիբնի Ույան բնակավայրից մոտ 4 կմ հեռավորության վրա: Ըստ Ռուսաստանի ԱԻ նախարարության պաշտոնյայի, հնարավոր է՝ անտառապատ տարածքում անձակազմը կորցրել է տարածական կողմնորոշումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:

XS
SM
MD
LG