Մատչելիության հղումներ

Եվրո-2016. Երկրորդ կիսաեզրափակիչը՝ Գերմանիա - Ֆրանսիա


Ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն (9 համարը) հինգերորդ գնդակն է ուղարկում Իսլանդիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 3-ը հուլիսի, 2016թ.

Ֆրանսիացի Օլիվիե Ժիրուն (9 համարը) հինգերորդ գնդակն է ուղարկում Իսլանդիայի հավաքականի դարպասը, Սեն Դենի, 3-ը հուլիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին Մարսելում կհանդիպեն Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Կիրակի երեկոյան Փարիզի Սեն Դենի արվարձանի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում կայացած քառորդ եզրափակիչ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականը խոշոր՝ 5:2 հաշվով հաղթեց Իսլանդիայի թիմին։

Գերմանիայի հավաքականը, հիշեցնենք, քառորդ եզրափակիչում նախօրեին հետխաղյա 11-մետրանոցներով առավելության էր հասել Իտալիայի նկատմամբ։

Կիսաեզրափակիչ առաջին՝ Պորտուգալիա - Ուելս հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Լիոնում։

Եվրո-2016-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։

XS
SM
MD
LG