Մատչելիության հղումներ

Թուրքիան քաղաքացիություն ստանալու իրավունք կտա սիրիացի փախստականներին. Էրդողան


Փախստականները Թուրքիայի սահմանի մոտ, արխիվ

Փախստականները Թուրքիայի սահմանի մոտ, արխիվ

Թուրքիայում ապաստան գտած միլիոնավոր սիրիացիներ Թուրքիայի քաղաքացի դառնալու հնարավորություն ունեն: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Սիրիային սահմանակից հարավային նահանգում, որտեղ ապաստան են գտել 120 հազար սիրիացի փախստականներ, Էրդողանն ասել է, թե Թուրքիայում գտնվող շատ սիրիացիներ Թուրքիայի քաղաքացի դառնալու ցանկություն ունեն:

«Մենք քաղաքացիություն ստանալու հնարավորություն կտանք մեր եղբայրներին և քույրերին», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ ներքին գործերի նախարարությունն այդ ուղղությամբ քայլեր է կատարում:

Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ հավելելով, որ Թուրքիայի վրանային ճամբարներում 2 միլիոն 700 հազար սիրիացի կա, որոնք փախել են քաղաքացիական պատերազմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG