Մատչելիության հղումներ

logo-print

Թեհրանը Սիրիայի շուրջ իր գործողությունները չի համակարգի ԱՄՆ-ի հետ. Խամենեի


Այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը երբեք չի համակարգի իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ սիրիական և տարածաշրջանի մյուս հակամարտությունների շուրջ: Խամենեիի ձևակերպմամբ, «նման համագործակցության նպատակը տարածաշրջանում Իրանի ազդեցությունը բացառելն է»:

Իրանը նաև հրաժարվում է համագործակցել «Իսլամական պետության» դիրքերին հարվածող կոալիցիոն ուժերի հետ, այդուհանդերձ, առանձին օգնություն է ցույց տալիս Իրաքին և Սիրիային՝ զինյալների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG