Մատչելիության հղումներ

Գերմանիան՝ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում


Գերմանիայի հավաքականը տոնում է հաղթանակը Իտալիայի թիմի նկատմամբ, Բորդո, 2-ը հուլիսի, 2016թ.
Գերմանիայի հավաքականը տոնում է հաղթանակը Իտալիայի թիմի նկատմամբ, Բորդո, 2-ը հուլիսի, 2016թ.

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը իրավունք նվաճեց հանդես գալու Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության կիսաեզրափակիչում։

Շաբաթ երեկոյան Բորդոյում անցկացված քառորդ եզրափակիչ հանդիպմանը Գերմանիայի հավաքականը անչափ լարված ու դժվարին պայքարում հետխաղյա 11-մետրանոցներով 6:5 հաշվով առավելության հասավ Իտալիայի թիմի նկատմամբ։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակը ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականը հուլիսի 7-ին կհանդիպի կիրակի երեկոյան Սեն Դենիում կայանալիք քառորդ եզրափակիչ վերջին՝ Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման հաղթողի հետ։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին Լիոնում՝ Պորտուգալիայի և Ուելսի հավաքականների միջև։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG