Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթր Յունայթեդ». «Բորուսիա»-ն հաստատեց


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթր Յունայթեդ», տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիա»-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ բաժանվում է հայ կիսապաշտպանից՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի ցանկությունը։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ը բավականին լուրջ գումար է առաջարկել նրա տրանսֆերի համար:

Գերմանական ակումբը Մխիթարյանին հաջողություն է մաղթել ինչպես անգլիական Պրեմիեր լիգայում, այնպես էլ Եվրոպայի լիգայի խաղերում։

XS
SM
MD
LG