Մատչելիության հղումներ

Վոլոգդայում տասը մարդ է ձերբակալվել՝ ծայրահեղականների հետ կապեր ունենալու կասկածանքով


Տեսարան Վոլոգդայից, արխիվ

Տեսարան Վոլոգդայից, արխիվ

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով՝ Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում իրավապահները մեկ տասնյակ մարդու են ձերբակալել։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները գործել են որպես փայտանյութի մշակմամբ զբաղվող գործարարներ և փայտի վաճառքից ստացված գումարն ուղարկել են ծայրահեղական խմբավորմանը։

«Բնակարանում, որտեղ հավանաբար բնակվել են ձերբակալվածները, հայտնաբերվել է, այսպես կոչված, մահապարտի գոտի, 1.2 կիլոգրամ պայթուցիկ նյութ, ինքնաձիգ, զինամթերք, երեք արկ և մեկ ինքնաշեն պայթուցիկ սարք», - ՏԱՍՍ-ին փոխանցել են Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային գրասենյակից։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ այժմ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG