Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդն արձակել է անկանոն բնույթի կրակոցներ


Հայ զինվորը մարտակեն հենակետում, 30-ը դեկտեմբերի, 2015թ.

Հայ զինվորը մարտակեն հենակետում, 30-ը դեկտեմբերի, 2015թ.

Հուլիսի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG