Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Լարսի անցակետից արդեն 341 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան


Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 1-ը հուլիսի, 2016թ.

Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 1-ը հուլիսի, 2016թ.

Այսօր Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 5-րդ ինքնաթիռը՝ Հայաստան տեղափոխելով ՀՀ 50 քաղաքացու:

Նախորդ չորս չվերթներով Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ 291 քաղաքացի։

«Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ», - ասված է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG