Մատչելիության հղումներ

ՄԻՊ. Շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունն ապամոնտաժվել է


Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինությունը, 17-ը մայիսի, 2016թ․

Արշակունյաց 46 և 46/1 շենքերի բակում կառուցվող շինությունը, 17-ը մայիսի, 2016թ․

Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում գտնվող շենքերի բակում կառուցված ապօրինի շինությունը ապամոնտաժվել է, տեղեկացնում են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների, կառուցված շինությունը խոչընդոտում է արևի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաններ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ, իրենք դիմել են Երևանի քաղաքապետարան՝ նշված շինությունն ապամոնտաժելու խնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ-ը հաղորդում է, որ նշված խնդրի կապակցությամբ պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետին, ի պատասխան որի, քաղաքապետը տեղեկացրել է, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում նշված շենքերի հարակից տարածքում կառուցված շինությունն ապամոնտաժվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG