Մատչելիության հղումներ

Արգելվել է մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումը Ուկրաինայից Հայաստան


Արխիվային լուսանկար

Արխիվային լուսանկար

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) արգելել է Հայաստանի տարածք ներմուծել 19 հազար 480 կիլոգրամ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ, ՍԱՊԾ հաղորդագրության համաձայն, այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

«Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ», - փոխանցում է ՍԱՊԾ-ը՝ հավելելով, որ նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել:

XS
SM
MD
LG