Մատչելիության հղումներ

Թրամփը մտադիր է օգտագործել ՆԱՏՕ-ն ԻՊ-ի դեմ պայքարում


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի ՆԱՏՕ-ն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Թրամփը, ով նախկինում ՆԱՏՕ-ն անվանել էր «հնացած կառույց», ասել է, թե կվերակենդանացնի դաշինքը։

«Ինձ դուր է գալիս ՆԱՏՕ-ն և նաև հարևաններին, որ ՆԱՏՕ-ի կազմում չեն, օգտագործելու գաղափարը», - հայտարարել է նա:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն ընդգծել է նաև, թե Հյուսիսատլանտյան դաշինքի վրա Նահանգները մեծ փողեր է ծախսում: «Մենք հոգ ենք տանում այն երկրների նկատմամբ, որոնք անկեղծորեն պետք է հոգ տանեն իրենց մասին», - նշել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG