Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկում է համագործակցել Սիրիայում


Սիրիա - ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին Հալեպի նահանգում, 16-ը հունիսի, 2016թ․

Սիրիա - ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին Հալեպի նահանգում, 16-ը հունիսի, 2016թ․

Պաշտոնական Վաշինգտոնը Մոսկվային առաջարկում է համագործակցել Սիրիայում։

Միացյալ Նահանգները պատրաստ է Ռուսաստանին տրամադրել զինյալ ահաբեկիչների գտնվելու վայրերի մասին տեղեկատվությունը։

Վաշինգտոնը առաջարկում է Մոսկվային համոզել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին դադարեցնել իր զորքերի գործողությունները՝ պայմանով, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամագործակցեն Սիրիայում։

Սպիտակ տանը հույս ունեն, որ Ասադը կհամաձայնի և կդադարեցնի ռումբերի կիրառումը ընդդիմադիրների ու քաղաքացիական օբյեկտների դեմ։

XS
SM
MD
LG