Մատչելիության հղումներ

Քննություն է տարվում՝ պարզելու ավազանում խեղդված զինվորի մահվան հանգամանքները


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։

«Հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու: Պարզվել է, որ Էդգար Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ՝ խեղդվել է», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG