Մատչելիության հղումներ

Եվրո-2016. Պորտուգալիան՝ կիսաեզրափակիչում


Պորտուգալացի Ռենատո Սանչեսը հանդիպման 33-րդ րոպեին գրավում է Լեհաստանի հավաքականի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը, Մարսել, 30-ը հունիսի, 2016թ.

Պորտուգալացի Ռենատո Սանչեսը հանդիպման 33-րդ րոպեին գրավում է Լեհաստանի հավաքականի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը, Մարսել, 30-ը հունիսի, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։ Այդ իրավունքը նվաճեց Պորտուգալիայի հավաքականը, որը, հինգշաբթի երեկոյան քառորդ եզրափակիչում ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով Լեհաստանի հավաքականի հետ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակը, առավելության հասավ հետխաղյա 11-մետրանոցներով՝ 5:3 հաշվով։

Կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին Պորտուգալիան կհանդիպի ուրբաթ օրը կայանալիք քառորդ եզրափակիչ երկրորդ՝ Ուելս - Բելգիա հանդիպման հաղթողի հետ։

Շաբաթ և կիրակի կկայանան քառորդ եզրափակիչի Գերմանիա - Իտալիա և Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումները, որոնց հաղթողները կկազմեն հուլիսի 7-ի կիսաեզրափակի զույգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG