Մատչելիության հղումներ

Շփման գծում հակառակորդը կրակել է քաղաքացիական անձանց ուղղությամբ


Հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ
Հայ դիրքապահը՝ մարտական հենակետում, արխիվ

Այսօր ադրբեջանական կողմը կրակել է Թալիշի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատող քաղաքացիական անձանց:

«Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել»:

«ԼՂ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG