Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում Արամ արք․ Աթեշյանի դրսևորած կեցվածքը


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, արխիվ:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, արխիվ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արտահայտած կեցվածքը Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունելի չի համարում:

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ հայտնելով, թե «վշտացած է Բունդեսթագում բանաձևի ընդունման կապակցությամբ», և Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք էր հայտնել գերմանացի օրենսդիրների որոշման համար:

Նամակը զայրույթ էր առաջացրել ինչպես Թուրքիայի հայերի շրջանում, այնպես էլ Հայաստանում, որտեղ շուրջ երեք տասնյակ պատգամավորներ նրա այցի դեմ ստորագրահավաք էին նախաձեռնել:

XS
SM
MD
LG