Մատչելիության հղումներ

Ստամբուլի ահաբեկչության գործով 13 մարդ է ձերբակալվել


Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը պայթյունից հետո, 28-ւ հունիսի, 2016թ.

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը պայթյունից հետո, 28-ւ հունիսի, 2016թ.

Թուրքիայի իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած արյունալի ահաբեկչության գործի քննության շրջանակներում 13 կասկածյալի են ձերբակալել, այդ թվում՝ երեք օտարերկրացի:

Իրավապահների համոզմամբ, ահաբեկչական գործողությունը ծրագրել և իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, սպանվել է 42 և վիրավորվել՝ 230 մարդ:

Hurriyet պարբերականի փոխանցմամբ, կասկածյալներից մեկը Չեչնիայից է:

Ոստիկանները հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչները Ռուսաստանից, Ուզբեկստանից և Ղրղըզստանից էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG