Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանն ու Ուորլիքը Վաշինգտոնում հանդիպել են


Վարդան Օսկանյան, արխիվ

Վարդան Օսկանյան, արխիվ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Համախմբում» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։

Կուսակցության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլին առնչվող հարցերը և հնարավոր զարգացումները։

«Օսկանյանն իր գնահատականն է տվել քառօրյա պատերազմի դրդապատճառներին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ ներկայացրել իր տեսակետները նոր իրավիճակում հակամարտության կարգավորման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:

Վաշինգտոնում Օսկանյանը հանդիպել է նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ, առաջիկայում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG