Մատչելիության հղումներ

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում քաղաքացիական հասարակության ու ընդդիմության պահանջով փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը։

Նախագիծը, որով առաջարկվում է ընտրություն իրականացնել միայն նույնականացման քարտերով, ձեռք բերել տասը մատնահետքեր ստուգող սարք և բոլոր տեղամասերից ընտրական գործընթացը ուղիղ եթերով հեռարձակել, արժանացավ 104 պատգամավորի հավանությանը։

Չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխություններն այսօր ընդունվեցին, դրանք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կարող են և չկիրառվել, եթե մինչև սեպտեմբերի 1-ը կառավարությունը միջազգային դոնոր կազմակերպություններից չստանա դրանց իրականացման համար անհրաժեշտ 16 միլիոն դոլարը։

Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր քսան րոպե տևեց: «Բարի ճանապարհ՝ այսօրվա համար», - նիստի ավարտին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

XS
SM
MD
LG