Մատչելիության հղումներ

ԱԻՆ. Լարսի անցակետից 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Հայաստան


Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 30-ը հունիսի, 2016թ.

Վերին Լարսում մնացած քաղաքացիները ժամանում են Հայաստան, 30-ը հունիսի, 2016թ.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ Լարսի անցակետում մնացած քաղաքացիներին Հայաստան տեղափոխող երկու չվերթ արդեն իրականացվել է։

Այսօր վաղ առավոտյան երկրորդ ինքնաթիռն է 48 ուղևորով ժամանել Հայաստան, առաջին չվերթն իրականացվել էր գիշերը, դրանով Հայաստան էր տեղափոխվել 48 ուղևոր։

«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բժշկական և հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում և համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին ժամը 16:40-ի սահմաններում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մետր հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումնեից ելնելով՝ նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երեկ ԱԻՆ-ը հաղորդեց, որ Վլադիկավկազի օդանավակայանից Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով նախատեսվում է Հայաստան տեղափոխել Հայաստանի 156 քաղաքացու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG